Մեր Խոսնակները
Անուշ ԽաչատրյանԱնուշ Խաչատրյանը ֆեմինիստ է, զբաղվում է կանանց իրավունքների և գենդերային հավասարության հիմնահարցերով: Առաջին մասնագիտությամբ Անուշը լեզվաբան-թարգմանիչ է: Մասնագիտացել է նաև Մարդու իրավունքների և ժողովրդավարացման ոլորտում: Նա համակարգել և իրականացրել է բազում ծրագրեր՝ ուղղված գենդերային հավասարության, կանանց զորեղացման և առաջնորդության խթանմանը, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը և արձագանքին, ինչպես նաև կանանց մասնակցությանը խաղաղաշինական գործընթացներում:
Անուշ Խաչատրյանը ներկայումս աշխատում է ՕքսԵՋեն հիմնադրամում որպես Քաղաքականության և շահերի պաշտպանության պատասխանատու, ինչպես նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամում`որպես ծրագրի համակարգող: |
Մարիամ ՄուղդուսյանՄարիամ Մուղդուսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ մասնագիտանալով լրագրության ոլորտում: Այնուհետև, ստացել է մագիստրոսի կոչում արվեստի ոլորտում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից: Այժմ, Մարիամն աշխատում է լրագրության ոլորտում իր դոկտորականի համար: 2007–2012 թվակններին, աշխատել է որպես «Հետք» թերթի թղթակից: 2013-ից 2014-ը աշխատել է որպես նկարչության ուսուցչուհի Նարեկացի Արվեստի միությունում:
2012 թվականին Մարիամը հիմնել է «Ժողովրդավարության մշակույթ» հասարակական կազմակերպությունը, որի հիմանական նպատակն է հոդվածներ գրելը և խմբագրելը, ինչպես նաև միջոցառումների, դասընթացների և բանավեճերի կազմակերպումը: 2014 թվականին Մարիամը նաև հիմնել է «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը, որտեղ երեխաներին սովորեցնում է նկարել և իրականացնել արվեստի հետ կապված ծրագրեր: Այժմ, Մարիամն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես Անձնական տվյալների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ: |
Գևորգ ԹամամյանԳևորգ Թամամյանն աշխատում է որպես մանկական ուռուցքաբան, արյունաբան ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցում և
դասախոսում է ուռուցքաբանություն Երևանի պետական բժշկական համալսարանում: Գևորգը սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, արյունաբանություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան և ասպիրանտուրան՝ ուռուցքաբանությունից՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նաև ավարտել է Գերմանիայի Ուլմի համալսարանը՝ ստանալով գիտությունների մագիստրոսի գիտական աստիճան ուռուցքաբանությունից: Այժմ, նա Գերմանիայի վերոնշյալ համալսարանում դասախոսում է մանկական ուռուցքաբանություն: Հետդոկտորանտուրան Թամամյանն անցկացրել է ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում գտնվող ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի լեյկեմիայի բաժանմունքում: Նա նաև սովորել և աշխատել է Չինաստանի բժշկական համալսարանի /Թայվան/, ինչպես նաև Վիենայի Սուրբ Աննայի անվան մանկական հիվանդանոցներում /Ավստրիա/, Քաղցկեղի հետազոտությունների և բուժման եվրոպական կազմակերպությունում /Բելգիա/, Դանա-Ֆարբեր/Բոստոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում /Բոստոն, ԱՄՆ/: Թամամյանին Ամերիկյան կլինիկական ուռուցքաբանության կազմակերպության կողմից շնորհվել է IDEA (2013) և LIFe (2014) մրցանակները: Նրան շնորհվել է նաև GLOBE մրցանակը (2015) DF/BC կողմից, Երիտասարդ առաջնորդի մրցանակ Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության կողմից (2016) և Երիտասարդ առաջնորդի մրցանակ (2016) Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից (2016): Ներկայումս, Թամամյանը Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ խնամքի աշխատանքային խմբի ընտրված համանախագահն է, նաև Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի տնօրենների խորհրդի անդամ, Արյունաբանական ուռուցքաբանության միության դեսպան, Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության հայկական խմբի ղեկավար: Նա հանդիսանում է «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի և Արյունաբանության եւ Ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր և համակարգող: 2016թ-ին նա հրատարակել է Թայվանի մասին իր գիրքը՝ «Դրախտը օվկիանոսի մեջտեղում կամ արտադրված է Թայվանում» վերնագրով: Վերջերս, նա սկսել է գրել առողջապահական թեմաներով հոդվածներ «Արմենպրես» լրատվական գործակալության համար: |
Արևիկ ՀայրապետյանԱրևիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային Ներուժի Զարգացման Ինստիտուտի համահիմնադիրն է: Շեֆֆիլդի համալսարանի Միջազգային Ֆակուլտետում ուսանելիս՝ Արևիկն ուսումնասիրել է մարդկային ներուժի զարգացման թեման ակադեմիական տեսանկյունից՝ գիտական հետազոտությունների հիման վրա։ Արևիկի կողմից առաջարկվող մեթոդներն օգնում են հայաստանյան մի շարք բիզնես ընկերությունների ղեկավարներին և թիմերին բացահայտել իրենց ներուժը և լավագույնս իրագործել այն: 2017 թվականի հունվարից Արևիկը վարում է Kaizen Mastery-ի Youtube-յան ալիքը՝ «Կայզեն TV»-ն: Այստեղ նա շարունակաբար անհատներին տրամադրում է արժեքավոր խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ իրենց նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։ Արևիկի ոգեշնչող ելույթը՝ վերնագրված «Անհնարը ոչինչ է Հայաստանում», արժանացել է «Ուսանողական գարնանային սիմպոզիում 2015» մրցանակին Շեֆֆիլդի համալսարանում, IF CITY քոլեջում: Նրա հոդվածները հրապարակվել են միջազգային և տեղական անհատական զարգացման մի շարք կայքերում և ամսագրերում: Արևիկի առաքելությունն է քաջալերել հնարավորինս շատ մարդկանց՝ առավելագույնս իրագործելու սեփական ներուժը և ապրելու այնպիսի մի կյանք, որն արժանի է Գլուխգործոց կոչվելու:
|
Լիանա Սարգսյան |
Ելենա Նիկողոսյան |
Լիանան Երևան է տեղափոխվել Հայաստանի հյուսիսում գտնվող փոքր գյուղից 2011 թվականին: Նա իր 18 ամյա կարիերան կառուցել է հիմնականում աշխատելով բարեգործական կազմակերպություններում: Աշխատելով որպես երիտասարդական ծրագրի ղեկավար, Լիանան ակտիվորեն նպաստում է Հայաստանի մարզերում երիտասարդության հզորացմանը, մասնավորապես երիտասարդների ներգրավվածության ու զբաղվածության խթանմանը: Լիանայի կողմից կառավարվող երիտասարդական ծրագրերի բաղկացուցիչ մասն են կազմում ՏՏ ոլորտի հետ կապված գիտելիքի, ինչպես նաև բանավիճելու հմտությունների ձեռքբերումը, համայնքային զարգացումը և երիտասարդների շահերի պաշտպանությունը: Լիանան աշխատել է մի շարք դոնոր կազմակերպությունների համար, աջակցելով Հայաստանում մասնագիտական կրթության համակարգի բարելավմանը, ինչպես նաև երկրաշարժի զոհերին բնակարաններով ապահովելու և փոքր գյուղերում երեխաներին ու մեծահասակներին անգլերեն սովորեցնելու գործընթացներին: Լիանայի զբաղվածությունն ու անձնական կյանքը հիմնված են կարծրատիպեր կոտրելու սկզբունքների վրա: Միայն 37 տարեկանում է ավարտել Մեծ Բրիտանիայի համալսարանը, բիզնեսի մագիստրոսի աստիճանով: Լիանան շատ է սիրում մեծ շներ, բայց ունի սև կատու և երազում է հմտանալ ՏՏ ոլորտում, չնայած իր լեզվաբանական կրթությանը:
|
Ելենա Նիկողոսյանը ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանում։ 1996 ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան, որտեղ ավարտել է դպրոցը և ստացել երաժշտական կրթություն։ 2011 թվականին վերադարձել է Հայաստան և ավարտել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։ Բազմաթիվ համերգներ է ունեցել Նարեկացի արվեստի միությունում, ինչպես նաև ԱՄՆ-ում մասնակցել է տարբեր բարեգործական համերգների ծերանոցներում, դպրոցներում։
Ունեցել է մի քանի համերգ Լոս Անջելեսում (Ford Amphitheatre), Կալիֆորնիայի San Gabriel Mission playhouse սրահում տեղի ունեցած «Mosaic V Concert» համերգին։ Մենահամերգ է ունեցել նաև Բոսթոնում: 2014 թվականի օգոստոսի 23-ին ունեցել է մենահամերգ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։ Սեպտեմբերի 6-ին կայացել է Ռուբեն Հախվերդյանի հետ «Էլիաշուն» խորագրով համերգը։ 2017-ին Ելենան Կանադայում ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը: |